Հասարակություն 

Լապշինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Բելոռուսից Ադրբեջան արտահանձնված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ Լապշինն Ադրբեջանին արտահանձնվեց Արցախ այցելելու համար: Ադրբեջանում քրեական գործ էր հարուցվել, Լապշինին մեղադրել էին «Ադրբեջանի սահմանն» անօրինական հատելու, Ադրբեջան պետության դեմ կոչեր անելու մեջ և հետախուզում հայտարարել վերջինիս նկատմամբ, ինչից հետո էլ Բելոռուսի իրավապահները վերջինիս հանձնեցին Բաքվին:

 

Նույն շարքից