Հասարակություն 

Բաքվում ազատազրկման դատապարտված Լապշինը կարող է պատիժն այլ երկրում կրել

Այսօր՝ հուլիսի 20-ին, Բաքվի դատարանի կողմից 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է տեղափոխվել Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա: Այս մասին հայտնել է վերջինիս դատապաշտպան Էդուարդ Չերնինը:

«Լապշինը պատիժը կարող է կրել այլ երկրում: Մասնավորապես խոսքը վերաբերում է Ռուսաստանին, Իսրայելին և Ուկրաինային, քանի որ նա այդ երկրների քաղաքացի է: Դա թույլ են տալիս միջազգային կոնվենցիաները»,-ասել է Չերնինը:

Դատապաշտպանը հավելել է, որ հետագայի հետ կապված բոլոր քայլերը համաձայնեցվելու են Լապշինի հետ:

Նույն շարքից