Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է, որ iPhone սմարթֆոնները թանկ արժեն, քանի որ հուսալի են ու որակյալ: Այս մասին նա խոսել է South China Morning Post-ի հետ հարցազրույցի ժամանակ:
« Apple-ի արտադրանքը հուսալի է, դրա համար էլ այն թանկ արժե: Շատերն են պատրաստ մեծ գումարներ վճարել ընկերության արտադրանքի համար»,-ասել է Վոզնյակը:
Ավելի վաղ Սթիվ Վոզնայկը հայտարարել է, որ 2075 թվականին մարդիկ կապրեն անապատներում, քանի որ դրանք լավագույն տեղն են ապագայի քաղաքների համար, իսկ մարդկանց կյանքում կարևոր տեղ կզբաղեցնի արհեստական ինտելեկտը: