Կրեմլը չի հետևում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, դա Կրեմլի թեման չէ»,-հայտարարել է Պեսկովը՝ լրագրողների համապատասխան հարցին պատասխանելով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ այցելելու համար Բաքվի դատարանի կողմից 3 տարվա ազատազրկման դատապարտված Լապշինը կարող է պատիժը կրել Ռուսաստանում, Իսրայելում կամ Ուկրաինայում: