2017/07/20 17:24 Հասարակություն Վթար՝ Շիրակ գյուղում. Մեկ զոհ և հինգ տուժած Հուլիսի 20-ին, ժամը 12:46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով կա մեկ զոհ և հինգ տուժած: