Քաղաքական 

Գերմանիան որոշել է փոխել Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությունը. Ճգնաժամը խորանում է

Գերմանիան չի կարող Թուրքիայի հետ վարել քաղաքականությունը, որը վարել է մինչև այսօր: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը. «Մենք պետք է վերանայենք Թուրքիայի հետ մեր քաղաքականություն: Նման տեսակետ ունի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Մարտին Շուլցը»:

Գաբրիելի խոսքերով, Թուրքիայում իրավիճակը թափանցիկ չէ և պետք է իրարն իրենց անուններով կոչել. «Մենք հույս ունենք, որ Թուրքիան կվերադառնա եվրոպական արժեքներին»:

«Մենք չենք կարող ներդրումներ անել մի երկրում, որտեղ անվտանգ չէ, որտեղ ընկերությունները մի շարքում են դասվում ահաբեկչական խմբավորումների հետ»,-ասել է գերմանացի պաշտոնյան:

Ավելի վաղ թուրքական կողմը գերմանական իշխանություններին էր հանձնել այն ընկերությունների անունները, որոնք կասկածվում են ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Գաբրիելը գերմանացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա մեկնելուց՝ հավելելով, որ պատրաստվում է Թուրքիայի հետ քաղաքականությանը վերաբերող հարցերը քննարկել եվրոպացի գործընկերների հետ:

 

Նույն շարքից