Հասարակություն 

Կանխատեսվում է մինչև 39-40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ուշադրություն
Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է  6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Երևան քաղաքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան`           39.80C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.00C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           27.00C

 

Նույն շարքից