Հասարակություն 

Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի վոկալիստը

Linkin Park և Dead by Sunrise խմբերի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնն ինքնասպանություն է գործել, այս մասին հայտնում է TMZ-ն պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով, երաժիշտը կյանքից հեռացել է Կալիֆորնիայի Փալոս Վերդես Էսթեյթսում գտնվող տանը:

Բենինգթոնի մարմինը գտել են տեղի ժամանակով առավոտյան 09:00-ին:

Ավելի վաղ նա մի քանի անգամ հայտարարել էր, որ ցանկանում է ինքնասպանություն գործել, քանի որ մանուկ հասակում սեռական ոտնձգության է ենթարկվել տղամարդու կողմից:

Բենինգթոնն երկու անգամ ամուսնացած է եղել, ունի 6 երեխա:

 

Նույն շարքից