Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)դատապարտել է Բաքվի դատարանի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին ազատազրկման դատապարտելու դատավճիռը:
«Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտում լինի այն պատճառով, որ եղել է վիճելի տարածաշրջանում: Մենք կոչ ենք անում Բաքվին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել վերջինիս»,-հայտարարել է միջազգային կազմակերպության Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ծրագրի համակարգող Նինա Օգնյանովան:
Հիշեցնենք, որ Լապշինը հուլիսի 20-ին Բաքվի դատարանի կողմից 3 տարվա ազատազրկման դատապարտվեց Արցախ այցելելու համար: