Հուլիսի 20-ին, ժամը 14:10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են իժ և գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: