Հասարակություն 

Հաքերները ծաղրել են Linkin Park-ի անդամի մահը

Linkin Park խմբի անդամ Չեսթեր Բենինգթոնի մահվանից հետո նրա կնոջ՝ Թալինդայի թվիթերյան էջը հարձակման է ենթարկվել:

Երաժիշտի կնոջ էջում տարօրինակ գրառումներ են հայտնվել, որոնք շոկի մեջ են գցել Բենինգթոնի երկրպագուներին:

Առաջին թվիթում նշվել է, որ երաժիշտը չի կախվել, նա արդեն մահացած է եղել, երբ կախվել է և իբր Թալինդան ապացույցներ  ունի:

Ապա թվիթեր են եղել Թալինդայի իբր դավաճանության և այն մասին, իբր վերջինս Բենինգթոնի հետ եղել փողի համար:

Երբ հայտնի է դարձել էջը կոտրելու մասին, բոլոր գրառումները հեռացվել են, իսկ էջը ժամանակավորապես արգելափակվել է:

Նույն շարքից