Հասարակություն 

Ինչ պետք է անել միջինը 7 տարի ավելի երկար ապրելու համար

Ամերիկացի և գերմանացի գիտնականները հայտարարել են, որ մարդիկ, ովքեր չեն ծխում, չեն տառապում ճարպակալությունից և չափավոր են ալկոհոլ օգտագործում, միջինը 7 տարի ավելի  երկար են ապրում մյուսներից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Affairs ամսագրում:

Նման եզրահանգման գիտնականները եկել են 50-89 տարեկան ԱՄՆ բնակիչների մեծ մասից 4-5 տարի երկար ավելի ապրած 14 հազար ամերիկացիների շրջանում  ուսումնասիրություններ կատարելուց հետո:

Տղամարդիկ, ովքեր չեն ծխում, ալկոհոլ չեն օգտագորում ու չեն տառապում ճարպակալությունից, ապրում են միջինը 11 տարի ավելի երկար, իսկ կանանց մոտ այդ ցուցանիշը 12 տարի է:

 

Նույն շարքից