Աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի մարմնի արտաշիրիմումն իրականացրած մասնագետները հայտնել են, որ վերջինիս մարմինը գտնվում է իդեալական վիճակում: La Vanguardia-ը հայտնում է, որ նույնիսկ սյուրռեալիստի բեղերն են պահպանել իրենց անկրկնելի տեսքը:
Նշենք, որ Դալիի մարմինն արդեն 28 տարի է հանգչում է Ֆիգերասի թատրոն-թանգարանում:
«Անհավատալի է, բայց նրա բեղերը նույնությամբ պահպանվել են: Այնպես, ինչպես նա ցանկանում էր»,-ասել է մասնագետներից մեկը:
Հիշեցնենք, որ Դալիի մարմինը էքսգումացիայի են ենթարկել, քանի որ Իսպանիայի բնակչուհիներից մեկը հայտարարել է, թե ինքը նկարչի աղջիկն է: