Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը օրենք է ստորագրել, որի համաձայն այս տարվա հոկտեմբերից երկրում կթույլատրվեն միասեռ ամուսնությունները: Առաջիկա օրերին փաստաթուղթը կհրապարակվի համապատասխան օրենքների դաշնային լրատուում: Գործող կանոնների համաձայն, օրենքն ուժի մեջ է մտնելու հրապարակումից երեք ամիս հետո:
Ավելի վաղ՝ հունիսի 30-ին, վերոնշյալ օրենքին կողմ էր արտահայտվել Գերմանիայի խորհրդարանը (393 կողմ, 226 դեմ, 4 ձեռնպահ):
Օրենքը ներկայացվել էր դեռ 2 տարի առաջ: