Հասարակություն 

Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում

Հուլիսի 24-ին, ժամը 19:58-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկում նկատվում է ծուխ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է երկհարկանի տան երկրորդ հարկի առաստաղից մոտ 5 քմ հատված:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:23-ին, մարվել՝ 20:45-ին:

Նույն շարքից