I Fly ավիաընկերությանը պատկանող օդանավը, որը թուրքական Բոդրումից Մոսկվա պետք է թռչեր դեռ հուլիսի 21-ին, Ռուսաստանի մայրաքաղաք հասել է միայն այս գիշեր:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ օդանավի չվերթը հետաձգվում է՝ կապված ստուգումների հետ:
ՌԴ համապատասխան մարմինները հայտարարել են, որ ռուսական կողմը հնարավոր է ադմինիստրատիվ գործ հարուցի՝ կապված չվերթի հետաձգման հետ: