Հասարակություն 

Մահացել է Ալյասկայում քաղաքապետի պաշտոն զբաղեցնող կատուն

Ալյասկայի Տալիկտնա քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող 20-ամյա կատուն՝ Սթաբսը, մահացել է: Այս մասին հայտնում է New York Daily News-ը:

Սթաբսը 900 բնակիչ ունեցող քաղաքի ղեկավարն էր 1998 թվականից: Արդեն տեղեկություններ կան, որ կյանքից հեռացած քաղաքապետին կփոխարինի նրա հետ ապրած մեկ այլ կատու:

Հավելենք, որ 2013 թվականինՍթաբսը մահափորձի էր ենթարկվել, նրա վրա շուն էր հարձակվել ու լուրջ վնաս հասցրել:

 

 

Նույն շարքից