Հասարակություն 

Երկար ժամանակ մեքենա վարելը բացասական է ազդում մարդու ինտելեկտի վրա

Օրվա մեջ երկու ժամից ավել ավտոմեքենա վարելը կամ 3 ժամից ավել հեռուստացույց դիտելը բացասական ազդեցություն են  թողնում մարդու IQ-ի (intelligence quotient) վրա: Համապատասխան հետազոտության մասին գրում է The Times-ը:

Գիտնականները դա բացատրում են նրանով, որ երկար ժամանակ մեքենա վարելու կամ հեռուստացույց դիտելու ժամանակ մարդու ուղեղի ակտիվություն նվազում է:

Նման եզրահանգման գալու համար մասնագետները 5 տարի շարունակ հետևել են 37-73 տարեկան ավելի քան 500 հազար բրիտանացու կենսակերպին:

Ինտելեկտի մակարդակը բարձրացնելու համար գիտնականները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ զբաղվել ֆիզիկական  ակտիվությամբ և ինտելեկտուալ խաղերով, օրինակ՝ շախմատով:

 

 

Նույն շարքից