Քաղաքական 

Ինչո՞ւ դա պետք է անհանգստացնի Պենտագոնին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսի հայտարարությունն այն մասին, որ Անկարան պետք է բացատրություններ տա, թե ինչու է գնում ռուսական C-400 զենիթային համակարգերը: Էրդողանի խոսքերը փոխանցում է Anadolu-ն:

«Ինչո՞ւ դա պետք է անհանգստացնի նրանց: Յուրաքանչյուր երկիրը պետք է միջոցներ ձեռնարկի սեփական անվտանգությունն ապահովելու համաև»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները գրեթե ավարտված են:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսը հայտարարել էր, որ ռուսական համակարգերը գնելու որոշումը պատկանում է Թուրքիային, սակայն Անկարան պետք է մտածի այն մասին, թե ինչպես են այդ համակարգերն աշխատելու է ամերիկյան համակարգերի հետ:

 

Նույն շարքից