Հասարակություն 

Իսակովի պողոտայում Volkswagen Golf-ը դուրս է եկել ճանապարհի երթեկելի հատվածից, բախվել սյանը, ապա՝ պատին և այրվել

Հուլիսի 24-ին, ժամը 23:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Volkswagen Golf 4 մակնիշի 60 LA 099 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Լ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող գազատար խողովակը պահող սյանը, այնուհետև բախվել պատին, ինչի հետևանքով ավտոմեքենան հրդեհվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝  Լ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին, մարվել՝ 23:39-ին:

Այրվել է Golf 4 մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Նույն շարքից