Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Իսրայելը հրապարակավ ոչնչացնում է Օբամային

analitik.am

Օբամայի և Նետանյահուի պրիվատ  խոսակցության հրապարակումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամերիկյան էլիտայում բավականին խորը ճեղք կա, որն առանձնացնում է ամեն գնով պատերազմի կողմնակիցներին ավելի մեղմ գործողությունների տրամադրված հատվածից: Վերջիններս կողմ են գեոպոլիտիկ հարցերի դիվանագիտական ճանապարհով և առանց ատոմային պայքարի ռիսկի լուծմանը: Օբամա-Նետանյահու երկխոսությունը ցույց է տալիս  ագրեսիայի կողմնակիցների լուրջ  ազդեցությունն ու հզորությունը, քանզի նրանց ազդեցության ներքո գործող քաղաքական գործիչները  կարող են անտեսել  ԱՄՆ նախագահի պահանջները:


Կիրակնօրյա խոսակցության ստենոգրամման հրապարակվել էր Times of Israel-ում՝ հղում տալով  իսրայելական Channel 1-ին՝ այսինքն Իսրայելի պետական հեռուստաընկերությանը:


Ստենոգրամման ներկայացնում ենք կարճ տարբերակով: Անգլերեն իմացող մարդիկ կարող են դրան ամբողջությամբ ծանոթանալ այստեղ:   http://www.timesofisrael.com/day-22-five-soldiers-killed-four-of-them-in-mortar-attack-idf-bombards-gaza/#liveblog-entry-1038715 

Բարաք Օբամա- Ես պահանջում եմ, որ Իսրայելը համաձայնի անհապաղ միակողմանի  դադարեցնել կրակը և դադարի հարձակողական օպերացիան՝  մասնավորապես ավիահարձակումները:  

 

Նետանյահու- Եվ ի՞նչ կստանանք մենք դրա դիմաց:  


 Բարաք Օբամա- Ես հավատում եմ, որ Համասը կդադարեցնի հրթիռակոծումը՝ լռություն ի պատասխան լռության:


 Նետանյահու- Համասը խախտել է բոլոր հինգ հաշտության հուշագրերը, որոնք եղել են մինչ այս: Դա ահաբեկչական կազմակերպություն է, որի նպատակն է ոչնչացնել Իսրայելը:


Բարաք Օբամա – Ես կրկնում եմ՝ ես սպասում եմ, որ Իսրայելը միակողմանի դադարեցնի իր ամբողջ ռազմական ակտիվությունը Գազայի ոչնչացման լուսանկարները մեկուսացնում են Իսրայելին աշխարհից:

 

Նետանյահու- Քերրի առաջարկը բացարձակ անիրատեսական է: Այն  Համասին դիվանագիտական ու ռազմական առավելություններ է տալիս:

 

Բարաք Օբամա – Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցումից մեկ շաբաթ անց Կատարը և Թուրքիան կսկսեն բանակցությունները Համասի հետ՝ 2012-ի պայմանավորվածությունների հիման վրա՝ ներառյալ այն, որ Իսրայելը կպարտավորվի հանել շրջափակումը և կհանի Գազայի բլոկադան:  

Նետանյահու-  Կատարը և Թուրքիան Համասի ազդեցիկ կողմնակիցներն են: Արդար միջնորդության հարցում չի կարելի նրանց վրա հույս դնել:


Բարաք Օբամա –  Ես հավատում եմԹուրքիային ու Կատարին: Իսկ Իսրայելն այն վիճակում չէ, որ միջնորդներ ընտրի:

Նետանյահու- Ես հակադարձում եմ… 

 
Բարաք Օբամա (ընդհատում է)-   Գնդակն Իսրայելի կողմում է, և Իսրայելը պետք է վերջ դնի բոլոր ռազմական գործողություններին:

 

Այսօր արդեն ուրբաթ է: Այս խոսակցությունից անցել է  հինգ օր, և Իսրայելը շարունակում է անտեսել Օբամայի պահանջները և հրապարակել է պրիվատ խոսակցության ստենոգրամման, որպեսզի Օբաման առավելագույնս  ստորացվի:

 

Ստենոգրամմայի ճշտությունը անուղղակինորեն հաստատվում է այն ռեակցիայով, որն առաջացավ ԱՄՆ-ում:  Հերքումը միանգամից տրվեց և ոչ թե Պետքարտուղարության կամ Սպիտակ Տան կողմից, այլ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի: ԱՄՆ ԱԱԽ-ն բնութագրեց հրապարակման վերաբերյալ իր ռեակցին որպես «շոկ»  և «հիասթափություն»:  

 

Նետանյահուն ամեն դեպքում նույնպես հայտարարեց, որ հերքում է ստենոգրամմայի  իսկությունը, սակայն Իսրայելի պետական հեռուտաընկերությունն ու ռադիոն ոչ միայն չհանեց ստենոգրամման, այլ նաև հայտարարեց, որ ձայնագրությունը ստացել են «ամերիկյան բարձրաստիճան աղբյուրից»:

 

Օբամային արդեն բացահայտ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում անգամ իր վարչակարգն իրեն հավատարիմ չի և ոչ միայն չի վերահսկվում Օբամայի կողմից, այլ նույնիսկ հրապարակավ գործում է նրա դեմ:

 

Օբամայի թիմի համար հիմա շատ դժվար է: Նրանք ստիպված են պայքարել ԱՄՆ ուժային և դիվանագիտական կառույցներում վերահսկողություն սահմանելու համար, և կարծես թե դա նրանց մոտ այդքան էլ լավ չի ստացվում:  

Նույն շարքից