Հասարակություն 

Աշխույժ երիտասարդական, ժամանակակից հարսանիք է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 22-ին Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդու հարսանիքն էր: Հարսնացուն տղայի համակուրսեցին է: Այն կայացել է Դիլիջանի «Դոլմամա» ռեստորանային համալիրում: Քաղաքական էլիտայից ներկա են եղել միայն Տարոն Մարգարյանը եւ ընտանիքի մտերիմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետի տեղակալները կլինեին, բայց արձակուրդի մեջ են եղել:

Պատմում են, որ աշխույժ երիտասարդական, ժամանակակից հարսանիք է եղել՝ առանց «քյարթու» եւ ավանդական արարողակարգերի, անգամ խորովածի երգ-պարը չի եղել: Ամեն ինչ ճաշակով է եղել, ազգային տարրերով, բայց եվրոպական մոտիվներով: Հրավիրված են եղել ընտանիքի մտերիմները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից