Քաղաքական 

Թրամփն աջակցում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ընդունելուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհանուր առմամբ աջակցում է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ Կոնգրեսի պատժամիջոցները, սակայն սպասում է դրանց վերջնական տարբերակին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարի Սանդերսը:

«Նախագահն աջակցում է Հյուսիսային Կորեայի, Իրանի և Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցները: Սպիտակ տունն ուսումնասիրում է ներկայացուցիչների պալատի օրինագիծը և սպասում է փաստաթղթի վերջնական տարբերակին»,-ասված է հայտարարության մեջ:

Հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների 419 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ կողմ արտահայտվեց վերոնշյալ երեք երկրների նկատմամբ նոր պատժամիջոցներին: Այժմ փաստաթուղը պետք է քննարկվի սենատում, ապա այն կհայտնվի նախագահի մոտ:

 

Նույն շարքից