Հասարակություն 

ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցը պատահաբար կրակել է ինքն իր վրա

ԱՄՆ նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովող գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը հրազենային վնասվածք է ստացել իրեն կցված զենքից պատահական կրակոցի արդյունքում, հայտնում է ABC News-ը:

Տուժողը, ում անունը չի հրապարակվում, տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նշվում է նաև, որ միջադեպի արդյունքում այլ տուժող չկա:

 

Նույն շարքից