Քաղաքական 

Թուրքիան դեռ հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Թուրքիան, չնայած մարդու իրավունքներիի հարցում գոյություն ունեցող լրջագույն խնդրիներին, դեռ հանդիսանում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին միևնույն ժամանակ նշել է, որ Անկարան պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի բանակցություններում առաջընթացի համար:

«Մեզ համար կարևոր են կոնկրետ քայլերը, որոնք կբերեն իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ԶԼՄ-ների ազատությանը և ժողովրադվարության ամրապնդմանը»,-ասել է Մոգերինին:

 

Նույն շարքից