Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կապված Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շթոյնդերի ձերբակալության հետ, Գերմանիային մեղադրել է լրտեսության մեջ. «Արևմուտքը ցանկանում է, որ իր գործակալներն ազատ քայլեն մեր երկրում և մեզ վնասեն»,-հայտարարել է Էրդողանը հարազատ կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ բացի գերմանացի իրավապաշտպանից, Թուրքիայում ձերբակալվել են այլ իրավապաշտպաններ ևս, այդ թվում՝ Amnesty International-ի թուրքական բաժնի ղեկավարը:
Էրդողանը Գերմանիային մեղադրել է նաև դիվանագիտական ճգնաժամ հրահրելու մեջ:
Ավելի վաղ թուրքական իշխանություները գերմանական կողմին մեղադրել էին քրդերին և ձախ ուժերին աջակցելու մեջ: Բեռլինը հերքել էր բոլոր մեղադրանքները: