Հասարակություն 

Թրամփը մտադիր է արգելել տրանսգենդերներին ծառայել ամերիկյան բանակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արգելել տրանսգենդերներին ծառայել ամերիկյան բանակում: «Խնդրում եմ, նկատի ունեցեք,  որ ԱՄՆ ադմինիստրացիան թույլ չի տալու տրանսգենդերներին որևէ կարգավիճակով ծառայել զինված ուժերում»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Թրամփը նման որոշում կայացրել է մի շարք գեներալների և ռազմական փորձագետների հետ խորհրդակցությունից հետո:

Հիշեցնենք, որ տրանսգենդերներին ամերիկյան զինված ուժերում ծառայելու իրավունք տրվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակ:

 

Նույն շարքից