Հասարակություն 

Մահվան ելքով վթար՝ Սյունիքում. Կա երկու զոհ

Հուլիսի 26-ին, ժամը 08:26 ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի քաղաքի օդանավակայնի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 6-րդ կիլոմետրին «BMW» մակնիշի 15 GC 500 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել՝ հայտվելով դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին տեղում զոհվել են:

Նույն շարքից