Հասարակություն 

Վենետիկում կիսամերկ շրջելու համար տուգանքը հասել է 200 եվրոյի

Վենետիկի քաղաքային իշխանությունները մի քանի անգամ բարձրացրել են տուգանքների չափերը, որոնք գոյություն ունեն քաղաքում վարքի կանոնները խախտողների համար:

Այսուհետ բոլոր նրանք, ովքեր մերկ տորսով կշրջեն քաղաքում, ստիպված կլինեն դրամապանակները դատարկել 200 եվրոյով: Հուշարձանների վրա գրություններ թողնելն ու աղբ նետելը կարժենա 400 եվրո: Իսկ նրանք, ովքեր կլողան քաղաքի ջրանցքներում, կտուգանվեն 450 եվրոյով:

Մինչև վերջերս նման խախտումների համար տուգանքները չէին գերազանցում 50 եվրոն:

 

 

 

Նույն շարքից