Հասարակություն 

Լոս Անջելեսում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Լոս Անջելեսում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի արդյունքում առնվազն 10 տուժող կա, հայտնում է Fox News-ը:

Հեռուստաընկերության տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Միդ Ուիլշիր շրջանում:

Վարորդը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց, արյան մեջ ալկոհոլի կամ արգելված նյութերի առկայությունը ստուգելու համար:

Տեղի ոստիկանությունը կատարվածը դժբախտ պատահար է համարում:

 

Նույն շարքից