Թուրքական զորքերը ներխուժել են Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի շրջան, այս մասին հայտնում է քրդական Firat գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով, թուրքականզ զորքերն այս պահին գտնվում են Բոբենե և Սիֆտեկե գյուղերում: Ներխուժումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին երեկոյան:
Թուրքական կողմը դեռ պաշտոնապես չի հաստատել փաստը, իսկ Քոբանիի քրդական ուժերը հայտարարել են, որ պատրաստվում են պատասխան քայլերի, եթե թուրքերը չհեռանան: