Թուրքիայի հանգստյան գոտիներում անցած հանգստյան օրերին ռուսաստանցի 5 զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը:
Զոհերից 4-ը մահացել են լողալիս, նրանք խնդիրներ են ունեցել առողջության հետ: Սրանով պայմանավորված՝ Ռոստուրիզմը կոչ է արել զբոսաշրջիկներին հաշվի առնել սեփական օրգանզիմի առանձնահատկությունները և այն, թե ինչպես կարող են եղանակային պայմաններն ազդել օրգանիզմի վրա:
Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել մի քանի օր տրամադրել օրգանիզմին տեղի եղանակային պայմաններին հարմարվելու համար: Բացի դրանից խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել կենդանիների հետ շփումներին, քանի որ վերջիններս վարակներ տարածելու աղբյուր են: