Հասարակություն 

Հրդեհ բնակարանում

Հուլիսի 31-ին, ժամը 14:38-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:16-ին:

Բնակարանի պատշգամբում այրվել են կենցաղային իրեր (մոտ 9 քմ):

Նույն շարքից