Հասարակություն 

Հրդեհ՝ ավտոտնակում

Օգոստոսի 1-ին, ժամը 01:39-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տներից մեկի բակում այրվում է ավտոտնակ:

Փրկարարները տանից դուրս են բերել 1932 թ. ծնված Վ. Ջ.-ին և 1936 թ. ծնված Գ. Մ.-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:06-ին, մարվել՝ 02:37-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 24 քմ):

Նույն շարքից