Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Brexit-ից հետո Եվրամիության անդամ երկրների վարձու աշխատողները ժամանակավորապես կպահպանեն Միացյալ Թագավարություն ազատ մուտք գործելու իրավունքը. «Մեծ Բրիտանիայի և ԵՄ անդամ երկրների միջև քաղաքացիների ազատ տեղաշարժին վերջ կտրվի 2019 թվականի մարտին»:
Brexit-ից հետո սկսելու են գործել նոր կանոններ և օրենքներ ԵՄ անդամ երկրներից ներգաղթողների համար, պարզաբանել է Լոնդոնը: Այդուհանդերձ չի բացառվել, որ Brexit-ից հետո որոշ ժամանակ կարող են գործել անցումային որոշումներ:
Հավելենք, որ ԵՄ տարածքում աշխատուժն ազատ տեղաշարժի իրավունք ունի: