Քաղաքական 

ԱՄՆ-ը կրկին քննադատել է Թուրքիային ռուսական С-400 համակարգեր ձեռք բերելու համար

ԱՄՆ-ը  կրկին քննադատել է Թուրքիային ռուսական С-400 համակարգեր ձեռք բերելու համար: «Մենք ցանկանում ենք, որ ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցները, զենք գնելով, միևնույն ժամանակ ներդրում կատարեն մեր դաշինքում»,-մասնավորապես հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆֆ Դևիսը:

Դևիսը  նշել է, որ Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելը կարող է բարդություններ ստեղծել ՆԱՏՕ-ի ներսում համագործակցության համար:

Նշենք, որ Թուրքիան արդեն մոտ մեկ ամիս է բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ С-400 զենիթային համակարգեր ձեռք բերելու համար: Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար:

 

 

Նույն շարքից