Հասարակություն 

Կարատեով զբաղվող 68-ամյա ճապոնացին մենամարտում հաղթել է արջին

Կարատեով զբաղվող 68-ամյա ճապոնացին կարողացել է դիմադրություն ցույց տալ իր վրա հարձակված արջին և ողջ մնալ, հայտնում է Fuji-ին:

Հեռուստաընկերությունը նշում է, որ Հիրոհիտո Միյագավան դաշտում աշխատելիս է եղել, երբ գիշատիչը հարձակման է անցել: Տարեց մարզիկը չի կորցրել իրեն և սկսել է հարվածներ հասցնել արջին՝ հիմնականում ոտքերով:

Ճապոնացու դիմադրությունը, հավանաբար, զարմացրել է նաև արջին, որը մի քանի հարված կրծքավանդակին ստանալուց հետո հեռացել է:

Այդուհանդերձ Միյագավան աննշան վնասվածքներ ստացել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

Նույն շարքից