Ջորջ և Ամալ Քլունիները հայտարարել են, որ 2,25 միլիոն դոլար են տրամադրում Լիբանանում գտնվող ավելի քան 3 հազար սիրիացի երեխաների համար գործող դպրոցների զարգացմանը:
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել մի ամբողջ սերունդ, որի բախտն ուղղակի չի բերել, քանի որ նրանք ծնվել են ոչ ճիշտ վայրում ոչ ճիշտ ժամանակին»,-ասված է Քլունիների հայտարարության մեջ. «Հազարավոր սիրիացիները կարող են զրկվել լիարժեք կյանք ունենալու հնարավորությունից: Իսկ դպրոցական կրթությունը թույլ կտա նրանց փոխել կյանքը»:
Հայտնի դերասանի ընտանիքից բացի, ծրագրին մասնակցում են նաև Google և HP ընկերությունները, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը հասնում է 3 միլիոնի: