Մոսկվա գետի մոտ մարդկային մարմնի մասեր են հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՌԴ ՔԿ Մոսկվայի բաժնից:
Մասնավորապես նշվում է, որ հուլիսի 29-ին երկու պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերվել կնոջ մարմնի մասերով:
Օգոստոսի 1-ին նույն հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 10 տոպրակ, ամենայն հավանականությամբ, երկու մարդու մարմնի մասերով:
Հարուցվել է քրեական գործ: