Օգոստոսի 21-ին խավարման ժամանակ լուսինն ԱՄՆ-ի վրա 115 կմ լայնությամբ ստվեր է գցելու: Ամերիկացի աստղագետները, դրանով պայմանավորված, կանխատեսել են Միացյալ Նահանագների նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման ավարտը, որը պետք է տեղի ունենա մինչև տարվա վերջ: Այս մասին հայտնում է Newsweek-ը:
Աստղագետներ Ուեյդ Քեյվս ու Մարջորի Օրը ուշադրություն են դարձրել, թե ինչ է կատարվել ԱՄՆ-ի պատմության ընթացքում օգոստոսյան խավարումների տարիներին՝ Բիլ Քլինթոնի իմփիչմենթի փորձ, Ռոնալդ Ռեյգանի մահափարձ, Ջոն Քենեդիի սպանություն, Հերոսիմայի և Նագասակիի ողբերություն, Ֆրանկլին Ռուզվելտի մահը, անկարգություններ Չիկագոյում, Սպիտակ տան ղեկավար Ուիլյամ Տաֆտ մահափարձ:
Նշվում է, որ Թրամփը ծնվել է լուսնի խավարման ժամանակ, ինչը նրան ավելի խոցելի է դարձնում: