Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ 2007 թվականից հետո ամերիկյան հսկան ավելի քան 1,2 միլիարդ iPhone է վաճառել:
Ընդ որում, դեռ 2016 թվականի հուլիսին այդ ցուցանիշը կազմում էր 1 միլիարդ:
Նշենք, որ միայն 2016 թվականի երրորդ քառորդին վաճառվել է 41 միլիոն սմարթֆոն:
Պաշտոնական հաշվետվության համաձայն, iPhone-ի վաճաառքն աճել է 1,6 տոկոսով, իսկ ընկերության եկամուտը՝ 7,2: