Լեհաստանի ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշումը՝ հույս հայտնելով, որ դրանք արդյունավետ կլինեն:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ պատժամիջոցների ընդլայնումը համապատասխանում է Լեհաստանի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի շահերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք էր ստորագրել՝ հաստատելով Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցները: