Թեհրանը 16 միջոցառումից բաղկացած ցուցակ է կազմել որպես պատասխան Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների, այս մասին հայտնել է իսլամական պետության փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին:
Արաքչին չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, սակայն նշել է, որ դրանցից մի քանիսը վերաբերում են Իրանի զինված ուժերի կատարելագործմանը:
Իրանցի պաշտոնյան նաև հայտարարել է, որ նոր պատժամիջոցները միջուկային գործարքի խախտում են: