Հասարակություն 

Թրամփը փոխել է գրին քարտ ստանալու կարգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է օրինագիծը, որ վերաբերում է գրին քարտ տրամադրելու գործընթացում փոփոխություններ կատարելուն և օրինական ներգաղթյալների թիվը կրճատելուն:

Թրամփը հայտարարել է, որ վիճակահանության փոխարեն, պետք է գործի մրցակցություն, ինչի շնորհիվ ԱՄՆ-ում բնակություն հաստատելու իրավունք կստանան նրանք, ովքեր խոսում են անգլերեն, կկարողանան ապահովել իրենց և ունեն գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ամերիկյան տնտեսությանը:

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ կատարվելիք փոփոխությունների արդյունքում ԱՄՆ-ի էմիգրացիոն քաղաքականությունը կնմանվի Կանադայի և Ավստրալիայի համապատասխան քաղաքականությանը:

 

 

Նույն շարքից