Հասարակություն 

Օձ՝ Երևանի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում

Օգոստոսի 3-ին, ժամը 23:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից