Քաղաքական 

Դեսպան Սմբատյանի այցը Սաքսոնյա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք

Օգոստոսի 4-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց կատարեց Սաքսոնյա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք, որտեղ նրան ընդունեց Մարթին Լութերի ծննդավայր Վիթենբերգի քաղաքապետ Թորստեն Ցուգեհյորը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները` մասնավորապես, քաղաքների, դպրոցների միջև փոխգործակցությանն ու միջմշակութային կապերի խորացմանն ուղղված ծրագրեր:

Դեսպան Սմբատյանը նաև գրառում կատարեց Վիթենբերգ քաղաքի «Ոսկե գրքում»:

Տեղեկանք. Այս տարի Վիթենբերգ քաղաքում անցկացվում է Մարթին Լութերի 500-ամյակին նվիրված պետական միջոցառումների շարքը:

Նույն շարքից