Հասարակություն Տնտեսություն 

Թբիլիսիում նոյեմբերի 28-ից կարիքավորները միկրոավտոբուսներով կերթևեկեն կես գնով

analitik.am

Թբիլիսիում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչրները նոյեմբերի 28-ից երթուղային միկրոավտոբուսներով կերթևեկեն կես գնով, հայտարարել է տեղի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայության պետ Ակակի Ջոխաձեն՝ նոյեմբերի 25-ին երթուղայինների վարորդների հետ հանդիպման ընթացքում:


Տրանսպորտի սակագնի արտոնություններից կարող են օգտվել Թբիլիսիի այն բնակիչները, որոնք ունեն 70 հազար միավոր՝ բարեկեցության սանդղակով, այսինքն՝ մասնավորապես մինչև 100 հազար մարդ: 


«Նոյեմբերի 28-ից բոլոր սոցիալապես անապահով անձինք, որոնք ունեն մեր կողմից տրված հատուկ քարտեր, կարող են Թբիլիսիի երթուղայիններից օգտվել   50% զեղչով: Ուղեվարձի կեսը վճարելու է Թբիլիսիի քաղաքապետարանը», - հայտարարել է Ջոխաձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:


Թբիլիսիում երթուղայինների սակագինը մեծամասամբ 80 թեթրի է (48 ցենտ):


Ավելի վաղ Վրաստանի սոցիալապես անապահով քաղաքացիները սակագնային առավելություններից օգտվում էին միայն մայրաքաղաքի մետրոյում և ավտոբուսներում: Մասնավորապես 50 թեթրիի փոխարեն անապահով անձինք վճարում են 10 թեթրի (6 ցենտ):

Նույն շարքից