Հասարակություն 

Երևանի տարբեր մասերում օձեր են հայտնաբերվել

Օգոստոսի 8-ին, ժամը 22:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Օգոստոսի 8-ին, ժամը 14:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 11-րդ փողոցի տներից մեկի թռչնանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Օգոստոսի 8-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Օգոստոսի 8-ին, ժամը 01:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 10/2 շենքի 12-րդ հարկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից