Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 100-ի: Այս մասին հայտնել է Չինաստան՝ բնական աղետների հետևանքների մինիմալիզացման կոմիտեն:
Դեռ հաստատվել է 13 զոհի մասին ինֆորմացիան: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվը հասնում է 175-ի:
Սիչուանում տեղի ունեցած ցնցումներից մոտ 10 ժամ անց ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել նաև Սինցզյան նահանգում: Երկրորդ երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան: