Քաղաքական 

Թուրքիան թույլ է տվել գերմանացի պատգամավորներին այցելել գերմանացի զինվորներին

Թուրքական իշխանությունները թույլ են տվել գերմանացի պատգամավորներին այցելել «Քոնյա» ռազմական բազա: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը: Նշվում է, որ որոշումը կայացվե է միայն ՆԱՏՕ-ի միջամտության արդյունքում, որը որպես միջնորդ է հանդես եկել Գերմանիայի և Թուրքիայի միջև:

Դեպքերի նման զարգացումը դուր չի եկել գերմանական ընդդիմությանը: «Սա նշանակում է, որ գերմանական կառավարությունը կապիտուլացիայի է ենթարկվել Թուրքիայի դեմ: Փոխանական մենք ճնշում գործադրենք Անկարայի վրա, նախընտրում ենք գործել ՆԱՏՕ-ի միջնորդությամբ»,-հայտարարել է գերմանական ընդդիմության ներկայացուցիչ Ալեքսանդր Նոյը:

Ավելի վաղ թուրքական իշխանություններն արգելել էին գերմանացի պատգամավորներին այցելել է «Քոնյա» և «Ինջիրլիք» բազաներ, ինչի արդյունքում գերմանական ուժերը սկսեցին դուրս բերվել երկրորդ ռազմաբազայից:

 

 

Նույն շարքից